Սկսվեց

15/07/2010

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Դատական նիստի հենց սկզբում երիտասարդների պաշտպան Մելանյա Առուստամյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին` պատճառաբանությամբ, որ նա չի կարող անաչառ լինել: Խորհրդակցական սենյակում մեկ ժամ մնալուց հետո դատավոր Մ. Մարտիրոսյանը որոշել է մերժել միջնորդությունը: Այնուհետեւ Ս. Գեւորգյանը հրաժարվել է իր պաշտպանից եւ խնդրել է իբրեւ նոր պաշտպան ներգրավել Ստեփան Ոսկանյանին: Վերջինս էլ գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ է խնդրել: Հիշեցնենք, որ Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել էին մայիսի 31-ին` Ազատության հրապարակի մերձակա տարածքից: