Լույս է տեսել իրավաբանական գիտությունների թեկնածու, դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Վահագն Վիգենի Ավագյանի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության ծրագիրը» աշխատությունը: Ծրագիրը բովանդակում է ՀՀ քրեական դատավարության կառուցվածքը, այն է` բոլոր քրեադատավարական փուլերի (հիմնական եւ բացառիկ), վարույթների (հիմնական եւ լրացուցիչ) եւ իրավական ինստիտուտների համակարգը: Ծրագրի խնդիրն է՝ օգնել իրավագիտական բուհերի ուսանողներին եւ դասախոսներին` դասանյութի, թեմաների ու գրականության արդյունավետ ընտրության, դասախոսությունների ճիշտ պլանավորման համար: Գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից: