Հունիսի 29-ին կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը ենթարկվել է սրտի վիրահատության: Նախօրեին 44-ամյա մոսկվացի ռեժիսորը երկրորդ կաթվածն է ստացել, որից հետո էլ անհապաղ վիրահատության կարիք է առաջացել: Վիրահատությունը հաջող է անցել, սակայն հաշվի առնելով վիրահատության բարդությունը, Տ. Քեոսայանին երկարատեւ ապաքինման փուլ է սպասվում: Կրկին աշխատել նա կկարողանա միայն մի քանի ամիս հետո: Ի դեպ` Տ. Քեոսայանը, որն ունի 16-ամյա դուստր, մոտ ժամանակներս կրկին հայր է դառնալու. նրա կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, հղի է: