Ջիլերի գերձգման դեմ
Սոխը մանրացնել, խառնել մի քիչ շաքարավազի հետ: Խառնուրդը հաստ շերտով քսել լաթի վրա եւ դնել հիվանդ տեղի վրա:
Արեւայրուքի եւ ուժեղ քամու ներգործության դեմ
Արեւից եւ ուժեղ քամուց պաշտպանվելու համար պետք է քսուքներ օգտագործել: Որպես անվնաս ժողովրդական միջոց` նման դեպքերում կարող է օգնել ձուն: Հավի թարմ ձվի դեղնուցը լցնել ափի մեջ եւ առատորեն քսել դեմքին: Դեղնուցի չորանալուց հետո դեմքը պետք է լվանալ ջրով եւ օճառով: Հիանալի արդյունք է լինում:
Ինչպես նիհարել
Առաջարկվում է հետեւյալ դիետան: Առաջին շաբաթվա ընթացքում նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի փոխարեն օրը 3 անգամ ուտել 2 նարինջ եւ պինդ եփած ձու (անպայման խաշել 12 րոպե): Երկրորդ, երրորդ եւ հետագա շաբաթների ընթացքում ուտել անսահմանափակ քանակությամբ հում բանջարեղեն եւ մրգեղեն: Նարինջը տալիս է բոլոր անհրաժեշտ վիտամինները, իսկ ձուն` պրոտեին, եւ այլն:
Նյարդացավի (նեւրալգիա) բուժման միջոց
Ձուն պինդ եփել, երկու կես անել եւ երկու կեսն էլ տաք վիճակում անհապաղ դնել ամենացավոտ տեղի վրա: Երբ ձուն սառի` ցավն էլ կանհետանա, եւ երկար ժամանակ նյարդացավը հիվանդին չի անհանգստացնի: Փորձված միջոց է:
Ընկույզի տերեւներով լոգանք
Ընկուզենու թարմ կամ չորացրած տերեւները լցնել սառը ջրի մեջ եւ լավ փակված թասի մեջ 45 րոպե եռացնել: Լիքը լոգարանի համար պետք է վերցնել 1կգ, կեսի համար` 1/2 կգ տերեւ: Այս լոգանքներն օգտագործվում են գեղձախտը եւ ավշագեղձերի հիվանդությունները բուժելու համար:
Չիբանների դեմ
Միջին մեծության մեկ գլուխ սոխը եփել, կտրել երկու կեսի եւ դրանցից մեկը դնել չիբանի վրա, քանի որ սոխը տաք է, եւ վիրակապել: Տաք սոխով վիրակապը փոխել 4 ժամը մեկ:
Երիկամները մաքրելու միջոց
Այս հարցում լավագույնս օգնում են կտավհատի սերմերը: 1թ/գ սերմերը լցնել մեկ բաժակ ջրի մեջ եւ եռացնել: Պետք է խմել կես բաժակ` 2 ժամը մեկ, երկու օրվա ընթացքում: Քանի որ եռացրած խառնուրդը շատ թանձր է լինում` խմելուց առաջ պետք է ջուր խառնել: Եթե համը տհաճ լինի` կարող եք կիտրոնի հյութ ավելացնել:
Դեղամիջոց` գորտնուկների դեմ
Ամենառացիոնալ եւ վստահելի միջոց է համարվում քացախաթթուն: Ամեն երեկո հարկավոր է քնելուց առաջ` աչքի կաթուցիչի օգնությամբ, մեկական կաթիլ քացախաթթու կաթեցնել յուրաքանչյուր գորտնուկի վրա: Պետք է չափազանց զգույշ լինեք. մեկ կաթիլից ավելի չի թույլատրվում կաթեցնել: Քացախաթթուն շատ ուտիչ է: Մի քանի օրից հետո գորտնուկներն անհետանում են:
Գլխի թրմորի (էկզեմայի) եւ մազաթափության դեմ
Հարկավոր է շաբաթը մեկ անգամ գլուխը լվանալ գոլ ջրով եւ մի բուռ սեղանի աղով շփել մոտ 15 րոպե: Հետո գլուխը ողողել գոլ ջրով: Նման 6 պրոցեդուրաներից հետո հիվանդությունը կանցնի: Բուժման կուրսը դրանից երկար գրեթե չի տեւում: Ի դեպ, սա ռուսական ժողովրդական բուժամիջոց է: Եվ հնում ասում էին, որ եթե բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ այս պրոցեդուրան անեին` մեր մոլորակի վրա այդքան ճաղատ մարդիկ չէին լինի:
Առողջ եղեք: