Այսօր շատերն են տառապում արյան ճնշման տատանումներից: Արյան բարձր ճնշման դեպքում Լիանա Մ.-ն խորհուրդ է տալիս հետեւյալ դեղատոմսերը:
– Բազուկի հյութը, մեղրը հավասար քանակությամբ խառնել միմյանց, խմել օրը 3-4 անգամ, 1 ճաշի գդալ։ Ի դեպ, բազուկի հյութը քամելուց հետո նախքան մեղրին խառնելը`անպայման թողնել 3 ժամ, քանի որ թարմ քամած հյութը բացասական է ազդում արյունատար անոթների վրա։
– 1 կիտրոնի կեղեւը մանր կտրատել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ ստացված խառնուրդը օգտագործել օրը մի քանի անգամ` 1 ճաշի գդալ։
– 100 գ չամիչը 1 բաժակ ջրով մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե, քամել, սառեցնել եւ 3 ճաշի գդալ խմել օրը 3 անգամ։
– 3 կաթիլ թարմ ալոէի հյութը ավելացնել եռացրած ջրի մեջ եւ խմել առավոտյան սոված ստամոքսին։
– 1 ճաշի գդալ հում, չոր հնդկաձավարին (չՐպփՍՈ) ավելացնել կես բաժակ մածուն եւ ուտել։
– «Կագորը» քաղցր գինին է։ Եթե դուք օրը երեք անգամ 2 ճաշի գդալ «Կագոր» խմեք, ապա արագ կազատվեք արյան բարձր ճնշումից։