Օտունբաեւան` նախագահ

29/06/2010

Ղրղըզստանում հունիսի 27-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը: Նոր սահմանադրության համաձայն` Ղրղըզստանը նախագահական պետությունից վերածվելու է խորհրդարանականի: Ինչ վերաբերում է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւային, նա ստացել է ձայների բավարար քանակություն` երկրի օրինական նախագահ հռչակվելու համար. նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրողների կեսից ավելին: Նշենք, որ ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 67,5%: