Թուրքիան հրաժարվել է օդային տարածք տրամադրել Իսրայելից Լեհաստան մեկնող ինքնաթիռին: Իսրայելական ինքնաթիռում եղել են 100 իսրայելցի զինվորականներ եւ Հոլոքոստի զոհերի հարազատներ, ովքեր մեկնում էին Լեհաստան` հրեա ժողովրդի ողջակիզման կենտրոններից մեկում` Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում սպանված հրեաների հիշատակը հարգելու նպատակով: Իսրայելական մամուլի համաձայն, թուրքական կողմի որոշումից հետո իսրայելական օդանավը ստիպված է եղել փոխել ուղղությունը: