Ինչպես օրեր առաջ Գորիում, հանքարդյունաբերական քաղաք համարվող վրացական Տկիբուլի քաղաքում եւս Ստալինի արձանն ապամոնտաժվել է գիշերը: Քաղաքային իշխանությունների խոսքերով՝ բռնապետի արձանը, որը այսօր Վրաստանը մասնատելու ցանկություն ունեցող պետության հիմնադիրն է, չի կարող հավերժանալ վրացական հողի վրա: Բացի այդ, վրացական իշխանությունը ծրագրում է անվանափոխել Ստալինի անունը կրող բոլոր փողոցներն ու հրապարակները` կոչելով դրանք Ռուսաստանի հետ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ընթացքում զոհված Վրաստանի քաղաքացիների անուններով: