Միայն նկատողություն

26/06/2010

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը երեկվա ասուլիսում չի ցանկացել խոսել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն արված նկատողության մասին` ասելով, թե դա իր համար հաճելի թեմա չէ: Բայց նա չի հերքել լուրերը, որ նկատողություն ստացել է այն բանի համար, որ հրապարակավ պաշտպանել է ԲՀԿ նախագահի դիրքորոշումը: Այվազյանի ասելով` լուրերը, թե նկատողությունից հետո իր բիզնեսի նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք է եղել` սուտ են. «Ես մոնոպոլ ներկրո՞ղ եմ, ինչ է, նման բան չկա: Դա քաղաքական գործունեության հետ կապված խնդիր էր, քանի որ կուսակցական նկատողություն էր: Բացի նկատողությունից, այլ բան չի եղել, մնացածը թեւավոր մտքի արգասիքներ են»: