Երեկ առավոտյան Մոսկվայի հարավում գտնվող իր տանը հայտնաբերվել է «նՍրտպՐՑ» հեռուստաալիքի լրագրող Դմիտրի Օկերտի մարմինը: Նախնական տեղեկություններով` 27-ամյա լրագրողը մահացել է դանակից ստացած մոտ 30 վերքերի հետեւանքով: Քննիչները նշում են, որ նրա բնակարանի դուռը բանալիով փակ է եղել: Chelyabinsk.ru-ն հայտնում է, որ քննիչները որպես հիմնական տարբերակ դիտարկում են ինքնասպանությունը: Իսկ թե ինչպես է նա 30 անգամ դանակահարել ինքն իրեն, պարզ չէ: