Անհաջող փորձ

26/06/2010

Ռումինիայի մայրաքաղաքի մի խումբ բնակիչներ փորձել են Բուխարեստում գրոհով վերցնել նախագահական պալատը` բողոքելով բյուջետային աշխատողների աշխատավարձերը կրճատելու կառավարության ծրագրերի դեմ: Գրոհի փորձը տեղի է ունեցել ցույցից հետո, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Բողոքի գործողությունից հետո մասնակիցների մի մասը որոշել է հայտնվել նախագահական նստավայրում` հանդիպելու նախագահ Տրայան Բասեսկուի հետ, սակայն Ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել ցուցարարներին: Նշենք, որ հունիսի 15-ին Բուխարեստում բազմահազարանոց ցույց էր եղել բյուջետային աշխատողների աշխատավարձերի կրճատման դեմ: Այդ օրը ցուցարարներն այրել էին վարչապետ Էմիլ Լոկի տիկնիկը: