Երբ խանգարվում է արյան շրջանառությունը
Արյան շրջանառության խանգարման պատճառով մի քանի հիվանդություններ կարող են առաջանալ, ինչպես` երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը: Նման հիվանդությունների առաջին իսկ ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:
Շատերին է հայտնի, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը տոքսիններից մաքրելուն:
Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել: Որպես կանոն, գազարի հյութը բուժելու նպատակով խորհուրդ է տրվում առաջին եւ երկրորդ կարգի երակների լայնացում ունեցողներին: Նման դեպքերում պետք է խմել օրական 200մլ գազարի հյութ` ուտելուց 30 րոպե առաջ: Բազուկի հյութը լավացնում է արյան բաղադրությունը: Բազուկի հյութը արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար պրոֆիլակտիկ միջոց է համարվում:
Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ: Երակների լայնացման դեպքում արդյունավետ միջոց է գազարի եւ շպինատի հյութերի խառնուրդը: Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը` ոչ միայն սննդի տեսքով:
1 ճաշի գդալ կալենդուլայի ծաղիկները լցնել 1 բաժակ եռջրի մեջ եւ թրմել 20 րոպե: Այնուհետեւ քամել, խառնել 1 ճաշի գդալ մեղր եւ ընդունել` 2 ճաշի գդալից, օրը 3 անգամ` ուտելուց 40 րոպե առաջ: Նման հիվանդությունների դեպքում պետք է հետեւել սննդակարգին` սահմանափակել շաքարի, կենդանական յուղերի եւ ճարպերի եւ նման այլ մթերքների օգտագործումը:
Խնձորը, ծովաբողկը, սխտորը, ծովակաղամբը, մասուրի հյութը անոթները մաքրում են աթերոսկլերոտիկ վահանակներից:
Թրոմբոֆլեբիտի դեպքում 1 ճաշի գդալ ալոէի աղացած տերեւը խառնել 1 ճաշի գդալ հալած մեղրի հետ, ստացված խառնուրդը հավասար շերտով դնել թանզիֆի վրա եւ ցավող հատվածի վրա պահել 10 րոպե: Այս պրոցեդուրան 10 օր շարունակ կրկնել` օրը 1 անգամ հաճախականությամբ: Նման հիվանդներին շատ օգտակար է լողը, հեծանվասպորտը եւ զբոսանքը:
Ինչպե՞ս պայքարել քրտնարտադրության դեմ
Առավոտյան մաշկի առատ քրտնող հատվածները պետք է լվանալ օճառով, ապա սրբել կերակրի սոդայի լուծույթով: Կարելի է նաեւ մարմնի շատ քրտնող հատվածները մի քանի օր շարունակ լվանալ կանթեղախոտի լուծույթով: Հոտի բացակայությունը երաշխավորվում է ամբողջ օրվա ընթացքում: Իսկ եթե այս միջոցները չեն օգնում, անպայման անհրաժեշտ է դիմել բժիշկ նյարդաբանի, քանի որ դա կարող է կապված լինել նյարդային համակարգի լարվածության հետ:
Դիմակ` աչքերի համար
Աչքերի տակ գոյացած պարկերի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մաղադանոսի թեւերը մանր կտրատել եւ դնել կոպերի վրա` վրայից ծածկելով թանզիֆով:
Կարելի է նաեւ 1 թեյի գդալ եղեսպակի վրա լցնել կես բաժակ եռջուր, թրմել 10 րոպե, քամել եւ բաժանել 2 մասի` տաք եւ սառը, եւ հաջորդականությամբ թրջոցներ դնել` 10 րոպե քնից առաջ: Ընդհանրապես պետք է նաեւ հիշել, որ այտուցների ժամանակ խորհուրդ չի տրվում միզամուղ հեղուկներ խմել: