Դեռ պարզ չէ

24/06/2010

Առաջիկայում ավարտվում է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչներ Պիտեր Սեմնեբիի եւ Կալման Միժեյայի լիազորությունների ժամկետը, ինչից հետո նրանց պաշտոնները, հնարավոր է, չեղյալ հայտարարվեն: ԵՄ հատուկ ներկայացուցիչների լիազորությունների ժամկետներն ընթացիկ տարվա մարտի 1-ից երկարաձգվել էին մինչեւ օգոստոսի 31-ը, եւ հիմա պարզ չէ, թե դրանք հերթական անգամ կերկարաձգվե՞ն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց ԵՄ անդամ երկրների ԱԳՆ-ներին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հղած նամակից: Դրանում Էշթոնը առաջարկում էր վերացնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնները` դրանց լիազորությունները փոխանցելով ԵՄ դիվանագիտական կառույցին: