Հետ են կանչել

24/06/2010

Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարության գեներալ-լեյտենանտ Սթենլի Մաքքրիստալին հետ են կանչել Վաշինգտոն, որտեղ նա կհանդիպի Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ: Սթենլի Մաքքրիստալի «Rolling Stone» պարբերականին տված հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել Միացյալ Նահանգներում: Մաքքրիստալը հոդվածում մի շարք վիրավորական արտահայտություններ է արել փոխնախագահ Ջո Բայդենի եւ Ազգային անվտանգության խորհրդական Ջիմ Ջոնսոնի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին: Հոդվածի հրապարակումից հետո Մաքքրիստալը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել Օբամայի վարչակազմից: Ոչ պաշտոնական տվյալներով, նա նաեւ հրաժարական է տվել: