10 մլն միլիոնատեր

24/06/2010

Աշխարհում միլիոնատերերի թիվը 2009 թվականին ավելացել է 17%-ով` վերադառնալով նախաճգնաժամային մակարդակին: Ըստ «Bloomberg» գործակալության, այսպիսի տվյալներ են ներկայացված «World Wealth Report» զեկույցում, որն ամեն տարի պատրաստում են «Capgemini եւ Merrill Lynch» ներդրումային բանկերը: Նշված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհում միլիոն դոլարը գերազանցող կարողությամբ 10 մլն մարդ կա: 2008 թվականին նրանց թիվը կազմել է 8,6մլն: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 2009թ. 18,9%-ով աճել է 2008թ. համեմատ` կազմելով 39 տրիլիոն դոլար: Ըստ զեկույցի, ամենամեծ թվով միլիոնատերեր` 2,87մլն մարդ, բնակվում են ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում է Ճապոնիան` 1,65մլն մարդ, 3-րդ տեղը զբաղեցնում է Գերմանիան` 861,5 հազար մարդ: Նշենք, որ 2008թ. միլիոնատերերի թիվը նվազել էր 15%-ով, իսկ նրանց ընդհանուր կարողությունը` 20%-ով։