Ցմահ իմունիտետ

24/06/2010

Մայրական համբույրները նորածիններին տալիս են ցմահ իմունիտետ որոշ հիվանդությունների դեմ: Այս մասին են վկայում նորզելանդացի գիտնականների խմբի անցկացրած հետազոտության արդյունքները: Գիտնականները պարզել են, որ համբույրի ժամանակ մորից երեխային են անցնում որոշակի մանրէներ: Դրանք երեխաների մոտ ստեղծում են իմունիտետ` ընդդեմ մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են, օրինակ, անգինան եւ ականջի ինֆեկցիաները։