Անհնար է որեւէ բան որոշել առանց ԼՂ-ի լիարժեք մասնակցության, հատկապես, որ դա նախատեսված է կարգավորման հարցով Մինսկի համաժողովի անցկացման մանդատով: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հենց ԼՂ ժողովուրդն իր կամարտահայտությամբ պետք է որոշի ԼՂ-ի կարգավիճակը: Դա հակամարտության լուծման անկյունաքարն է: Բանակցություններին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության կարեւորության ու անհրաժեշտության մասին բազմիցս հրապարակայնորեն արտահայտվել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնեմ, որ 1994թ. ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված հաշտությունը նույնպես համաձայնեցվել է ղարաբաղյան կողմի հետ եւ ստորագրվել նրանց կողմից: Առանց ԼՂ-ի մասնակցության եւ ստորագրության ոչ մի համաձայնություն իմաստ չունի»,- ասել է նա: