ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի բացման նախօրեին հայտարարել է. «ԵԽ ԽՎ ներկա նստաշրջանում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնումը համարում եմ հնարավոր։ Դա արդիական խնդիր է: Ես մտադիր եմ հանդիպել հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին եւ պատվիրակությունների անդամներին»,- ասել է նա: Ըստ Չավուշօղլուի` Բյուրոյի նիստում, որը տեղի է ունենալու ուրբաթ օրը, մինչեւ տվյալ հարցի առնչությամբ հստակ որոշում ընդունելը զեկույց է ներկայացվելու:
Այս առնչությամբ` ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես կարծում եմ, որ Մ. Չավուշօղլուին կհաջողվի Բյուրոյում քվեարկությամբ հասնել նրան, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերսկսի իր աշխատանքը, սակայն հայկական կողմն ունի մեկ հստակ քայլ. նա պետք է փորձի բոյկոտել այդ ենթահանձնաժողովի աշխատանքը, որովհետեւ մեզ համար ակնհայտ է, թե թուրք-ադրբեջանական լոբբին ԵԱՀԿ Մինսկի ֆորմատից ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներ տեղափոխելով ինչ նպատակ է հետապնդում»: