Ապականում է

22/06/2010

«ԼՂՀ հակամարտության լուծման մանդատը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ձեւաչափում, եւ այդ գործընթացում Թուրքիայի խցկվելու փորձերն ապարդյուն են անցնելու»,- անդրադառնալով Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Կանատ Սաուդաբաեւի հայտարարությանը, երեկ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պարոն Սաուդաբաեւը ապականում է ԵԱՀԿ նախագահի չեզոքության գաղափարը եւ նման քայլով ստվեր է գցում ոչ միայն իր երկրի, այլեւ ԵԱՀԿ-ի վրա: Թուրքիան երբեք չի կարող ԼՂ հարցում միջնորդ լինել»,- ասել է Շարմազանովը: Հիշեցնենք, որ Սաուդաբաեւը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Ղազախստանն ընդգծում է Թուրքիայի կարեւոր դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում»: