Առեւտրի կենտրոն

22/06/2010

Իրանը մտադիր է առեւտրի կենտրոն բացել Հայաստանում: Այդ մասին տեղեկացրել է «Ռեգնում» գործակալությունը` վկայակոչելով Tehran Times-ին: Ըստ այդմ, կենտրոնի ստեղծման համար նախատեսվում է ծախսել 4,5 մլն դոլար: Իրանի առեւտրի աջակցության կազմակերպության ղեկավար Բաբաք Աֆղանիի խոսքերով, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաեւ նախատեսում է եւս 7 առեւտրի կենտրոնների բացում Տաջիկստանում, Կատարում, Չինաստանում, Սենեգալում, Աֆղանստանում, Սուդանում եւ Հարավային Աֆրիկայում: