Երկրորդ փուլ

22/06/2010

Լեհաստանում կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրություններում 10 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների քվեների կեսից ավելին: Նախնական արդյունքներով` առաջատարն է Բրոնիսլավ Կոմորովսկին, ով ստացել է ընտրողների 40 տոկոսի քվեները: Նրա հիմնական մրցակից Յարոսլավ Կաչինսկիի` ապրիլի 10-ին օդանավի աղետից զոհված նախագահ Լեխ Կաչինսկիի եղբոր օգտին քվեարկել է ընտրողների 38 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հուլիսի 4-ին: