Վարորդը մահացել է

22/06/2010

Հունիսի 19-ին Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մոսկվիչ» մակնիշի 12 ՍԼ 004 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել օղակաձեւ խաչմերուկի սյունաշարին, ինչի հետեւանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Շտապօգնության բրիգադի կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 29-ամյա Սեդրակ Հովհաննիսյանը եւ տեղափոխվել Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոն: Սակայն հիվանդանոցի ճանապարհին Սեդրակ Հովհաննիսյանը մահացել է: