Մահացել է 16-ամյա աղջիկ

22/06/2010

Հունիսի 18-ին, ժամը 17:30-ի սահմաններում Արայի լեռան մոտակայքում ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՕՕ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով ուղեւոր, Աշտարակ քաղաքի բնակչուհի, 16-ամյա Գրետա Մակեյանը տեղում մահացել է, իսկ Օհանավան գյուղի բնակիչներ` վարորդ, 29-ամյա Վարդան Վահանյանը եւ ուղեւոր, 24-ամյա Ռոման Մխիթարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Մակեյանի մարմինը եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: Ըստ բժիշկների` Վ. Վահանյանի եւ Ռ. Մխիթարյանի վիճակը գնահատվում է ծանր: