Հունիսի 19-ին 1-03 ծառայությունից Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի կամրջից մարդ է նետվել, ընկել կամրջի տակ գտնվող տնակի տանիքին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 06:20-ին փրկարարները տանիքից իջեցրել են Գյումրի քաղաքի բնակչուհի, 25-ամյա Կարինե Ավդալյանին եւ հանձնել շտապօգնության բրիգադին: Նա տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյան հիվանդանոց: Նախնական տվյալներով` տուժածը ստացել է ողնաշարի վնասվածք: