Թշնամություն չեն ուզում

19/06/2010

Ստամբուլի «Four Seasons» հյուրանոցում միջազգային Վուդրո Վիլսոն կենտրոնի կողմից «Հասարակությանը մատուցած ծառայության համար» մրցանակը ստացած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք Հայաստանի եւ Հունաստանի հետ խաղաղություն եւ բարեկամություն են ուզում: Թուրքական «Radikal»-ի փոխանցմամբ` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի իդեալները պարզ են: «Մենք կարգավորելու ենք մեր պատմությունը, աշխարհագրությունը: Մենք չենք ուզում մեր շրջապատում շրջափակում, պատ եւ միջուկային զենք: Ոչ մի թշնամություն չենք ուզում: Հին ընկեր եւ ապագայի ընկերներ ենք ուզում: Հայաստանի եւ Հունաստանի վերաբերյալ էլ մեր տեսակետը սա է»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: