Հունիսի 17-ին, ժամը 21:00-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Գայի պողոտայից բերման են ենթարկել թիվ 21 երթուղային տաքսու վարորդ, 1965թ. ծնված Ենոք Վ.ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 21:00-ին խաղալիքների խանութի մոտից բացահայտ հափշտակել էր «Քուլբիկ 26» տիպի հեծանիվ: Կատարվում է նախաքննություն: