Կարճ ժամկետում

17/06/2010

Երեկ Երեւանում կայացել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության Առեւտրի, տնտեսության եւ համապատասխան իրավական հարցերով ենթահանձնաժողովի հերթական նիստը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ ասոցիատիվ համաձայնագրի բանակցություններն արդյունավետ են ընթանում, եւ չի բացառել, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել կարճ ժամկետում: Իսկ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նկատել է, որ համագործակցությունը թույլ կտա եվրոպական չափորոշիչներ ներդնել երկրի տնտեսության մեջ եւ առօրյա կյանքում: