Հայ «օրենքով գող» է ձերբակալվել

17/06/2010

Իսպանիայի իրավապահ մարմինները Կատալոնիայում հունիսի 16-ին ձերբակալել են վեց հոգու, որոնք համարվում են «ռուսական մաֆիայի» պարագլուխներ: Նրանք մեղադրվում են փողերի լվացման, կեղծարարության եւ հանցավոր կազմակերպություններին անդամակցելու մեջ: Նրանց թվում են Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ: Ըստ իսպանական Ոստիկանության` ձերբակալվածներն «օրենքով գողեր» են եւ զբաղվում են մաֆիայի հանցավոր գործունեության ֆինանսական ապահովմամբ: Ձերբակալվածների անունները չեն նշվում, նրանք պետք է տեղափոխվեն Մադրիդ: Այժմ շարունակվում է խուզարկությունը կասկածյալների բնակության վայրերում, ինչպես նաեւ՝ նրանց հետ կապված ընկերություններում: Ըստ Ոստիկանության` հանցավոր փողերն օգտագործվում էին հյուրանոցներ եւ ռեստորաններ գնելու նպատակով: Ի դեպ, նրանց պատկանող 30 ավտոմեքենաների վրա կալանք է դրվել: