Մերժեց ՀԱԿ-ին

17/06/2010

Վճռաբեկ դատարանը մերժել է 7230 քաղաքացիների այն հայցադիմումը, որով բողոքարկում էին Վարչական դատարանի որոշումը: Համաձայն այդ որոշման` գազի գնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների հայցը քննվելու է գրավոր ընթացակարգով:

Նշենք, որ ապրիլին 7230 քաղաքացիներ, Հայ Ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, հայցադիմում էին ներկայացրել Վարչական դատարան` բողոքելով գազի գնի անհիմն բարձրացման դեմ: