Օգտակար խորհուրդներ

17/06/2010

– Էմալապատ ամանեղենը հեշտությամբ կմաքրվի, երկար կծառայի եւ հուսալի կլինի, եթե պահպանեք նրա խնամքին առնչվող մի քանի ոչ բարդ կանոններ: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության դեպքում էմալը ճաքում է, ուստի չի կարելի էմալապատ դատարկ կաթսան դնել տաք գազօջախին: Նաեւ չի կարելի տաք կաթսան, որը հենց նոր եք վերցրել կրակից` սառը կամ խոնավ տակդիրի վրա դնել: Աշխատեք փոքր սալօջախի կամ ուղղակի կրակի վրա առանց տակդիրի խոշոր կաթսա չդնել: Նման դեպքերում կաթսայի տակն անհամաչափ կտաքանա, եւ էմալը կարող է ճաքճքել: Էմալապատ ամանեղենը պետք է լվանալ սոդայով կամ հատուկ նախատեսված միջոցներով:

– Չժանգոտող պողպատից ամանեղենը չի քայքայվում, չի փոխում կերակրի համն ու գույնը եւ բացարձակապես անվնաս է: Այդպիսի ամանեղենը պատրաստվում է քրոմի եւ նիկելի համաձուլվածքից:

– Տնային մրջյունների դեմ պայքարի լավագույն միջոց է չորացրած մեխակը: Դրա փշուրներից պետք է դնել այնտեղ, որտեղ ավելի հաճախ են մրջյուններ հավաքվում, եւ նրանք իսկույն կանհետանան: