Սուրճը կարող է պրոֆիլակտիկ միջոց հանդիսանալ Պարկինսոնիզմի դեմ

17/06/2010

Եթե դուք սուրճի սիրահար եք, ապա շտապենք ձեզ ուրախացնել պորտուգալացի բժիշկների հետազոտություններով: Աշխարհում հայտնի այս ըմպելիքի ամեն օր 2-3 գավաթ օգտագործումը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Ըստ գիտնականների` սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է պարկինսոնիզմով հիվանդանալու վտանգը: