Գիտնականների պնդմամբ` նախորդ թեստերն էապես պակաս են ցույց տվել բջջային հեռախոսի սիրահարների մոտ քաղցկեղով հիվանդանալու վտանգի չափը: Իրականում այդ վտանգն էականորեն ավելի բարձր է` ոչ թե 10 տոկոս, ինչպես ավելի վաղ նշվում էր, այլ` 500: Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե առաջիկայում բջջային հեռախոսների գործածման մշակույթը չփոխվի, մարդկությանը սպառնում է գլխուղեղի ուռուցքի համաճարակ:
Մինչ օրս անցկացվել է այս խնդրին նվիրված 6 խոշոր հետազոտություն: Վերջին եզրակացության մեջ նշվում է, որ ուղեղի քաղցկեղ ձեռք բերելու վտանգը 50 անգամ մեծ է այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են խոսում հեռախոսով: Ըստ գիտնականների` անվտանգ է միայն ֆիքսված հեռախոսը: