Տեղում մահացել են

17/06/2010

Հունիսի 15-ին, ժամը 19:40-ին Աշտարակ-Երեւան ավտոմայրուղու 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 20 SS 042 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել բետոնե արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով Սպիտակ քաղաքի բնակիչներ` վարորդ, 1985թ. ծնված Ա. Դիլբարյանը եւ ուղեւոր, 1985թ. ծնված Սահակյանը տեղում զոհվել են, իսկ ուղեւորներ` 1991թ. ծնված Ա. Ավետիսյանը եւ նրան հասակակից Ա. Միրզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Արմենիա» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Փրկարարների ուժերով զոհվածների դիերը դուրս են բերվել ավտոմեքենայից:

Ըստ բժիշկների` Ա. Ավետիսյանի վիճակը ծանր կայուն է, իսկ Ա. Միրզոյանինը` բավարար: