Քաղաքականացված են

15/06/2010

«Մեր դպրոցներն այսօր հիվանդ են: Սկսենք նրանից, որ դրանք դարձել են քաղաքականացված օբյեկտներ, ընտրությունից ընտրություն ինչ-որ ֆունկցիա կատարելու համար: Այսինքն` ընտրությունը «հաջողությամբ» պսակելու համար: Դպրոցը դարձել է նոր գործառույթի տեր, տնօրեններն ընդունվում են, նշանակվում են համապատասխան այդ գործառույթին, այսինքն` կուսակցականացված է դպրոցը»,- երեկ հայտարարել է գրող, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Ըստ նրա, դպրոցները, բացի քաղաքականացված լինելուց` նաեւ կոռումպացված են, ինչի վրա նույնպես իշխանություններն աչք են փակում, եթե դպրոցները «հաջողությամբ մասնակցում են ընտրակեղծիքներին»: Ըստ Կ. Խոդիկյանի` օտարալեզու դպրոցների բացումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի` Հայաստանում պետական լեզուն հայերենն է: