Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով վտանգվել է Հրազդան-Սեւան ջրբաժան-ճանապարհը: Մայիսի 18-ից սկսվել են ճանապարհի բարեկարգման շինաշխատանքները, որոնք ընթանալու են 2 փուլով: Ըստ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի Հիդրոտեխնիկ տեղամասի պետ Արշամ Դավթյանի` առաջին փուլում նախատեսվում է իրականացնել ճանապարհի հողաշերտի բարձրացում` 2,5մ-ով, իսկ երկրորդ փուլում հողաշերտը կբարձրացնեն եւս 2,5մ-ով, այսինքն` 1902,5-1905մ: «Աշխատանքների առաջին փուլը կավարտվի սեպտեմբերին»,- ասաց Ա. Դավթյանը: