Վճռական պայքարի կողմնակից է

15/06/2010

«Այսօր լրատվամիջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀՇ կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը: Իրականում Խաչատուր Քոքոբելյանը որոշակի տարաձայնություններ է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի քաղաքական գծի վերաբերյալ, ինչի մասին արտահայտվել է հրապարակավ: Մասնավորապես` միշտ կողմ լինելով ավելի բաց եւ թափանցիկ քաղաքականությանը, Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի եւ վճռական գործողություններով: Խ. Քոքոբելյանը դիմում է ներկայացրել միայն կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ, որը վարչությունում չի քվեարկվել եւ, այն ընդամենն ընդունվել է ի գիտություն: Ինչ վերաբերում է կատարվածի վերաբերյալ տարբեր ասեկոսեներին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ ի դեմս Խ. Քոքոբելյանի՝ որոշակի անձինք լուրջ քաղաքական մրցակից են տեսնում»,- անդրադառնալով ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականի շուրջ շրջանառվող լուրերին, երեկ ասել է ՀՀՇ վարչության անդամ, ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանը: