ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Վերազոնդավորման ընթացքում պարզվել է, որ սիրտը սնուցող անոթների հետ կապված որեւէ միջամտության կարիք առայժմ չկա: Ըստ բժիշկների` չորս ամիս առաջ արված վիրահատությունից հետո Ս. Միքայելյանի սրտի անոթը նեղացել է մոտ 20 %-ով: Իսկ կրկնակի վիրահատություն անհրաժեշտ է իրականացնել, երբ անոթը նեղանա 50%-ով: Սակայն, ըստ սրտաբանի` փաստը մտահոգիչ է, քանի որ վիրահատությունից հետո հիվանդությունը չի նահանջում: