Հունիսի 14-18-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան առաջին անգամ ՀՀ կառավարության հրավերով ժամանելու է Հայաստան: «Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական զեկույցի վերջին ակնարկը Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի մասին լավ հնարավորություն է տալիս քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանների մանդատների առաջարկությունները եւ գնահատելու Կառավարության այն մեխանիզմները, որոնք արդեն նպատակ ունի ապագայում կիրառել»,- այցից առաջ ասել է Սեկագգյան` հավելելով, թե իր առաքելության նպատակն է՝ անձամբ, օբյեկտիվ եւ անկողմնակալ կերպով գնահատել երկրում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակը եւ նախաձեռնել իշխանությունների հետ կառուցողական համագործակցության գործընթաց: Առաջնային տեղեկատվություն հավաքելու համար նա հանդիպելու է պետական պաշտոնյաների, օրենսդրական եւ դատական ճյուղերի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության լայն շրջանի եւ մամուլի հետ, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի գործակալությունների եւ մարդու իրավունքներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների ու դիվանագիտական կորպուսի հետ: Իսկ 2011թ. Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացվելու վերջնական զեկույց: