Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով` օտարալեզու դպրոցների բացմամբ կարող է խոշոր անջրպետ առաջանալ, այսպես կոչված` արդեն նվաստացած հպատակների եւ հասարակության` այլ լեզվով խոսող ու այլ աշխարհընկալում ունեցող մյուս շերտի միջեւ: «Կրթության նախարարությունն այսպիսի որոշումով պետք է ինքնալուծարվեր, որովհետեւ Կրթության նախարարությունն ինքնախոստովանություն է անում, որ չի կարողանում բավարար իրազեկ կրթություն կազմակերպել եւ ստիպված է դիմել այսպիսի մասնավոր միջոցների` մասնավոր շերտի համար մասնավոր կրթություն ձեւավորելով»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Հ. Խառատյանը: