Հունիսի 8-ին երկու մեքենա թաղվել է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասին հարակից լճափնյա տարածքի ավազուտներում, որոնց դուրս բերման համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով ավազուտներից դուրս են բերվել Ի. Աղեկյանին պատկանող «ՈՒԱԶ-469» մակնիշի 31 ԼՕ 201 եւ Ծ. Խաչատրյանին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 29 ԼՏ 343 պետհամարանիշերի ավտոմեքենաները: