Գեղեցիկ եւ փարթամ մազերը գեղեցկացնում են ցանկացած կնոջ: Իսկ այդպիսի մազեր ունենալու համար բնավ կարիք չկա թանկարժեք շամպուններ օգտագործել:
Յուղոտ մազերի համար կարելի է վերցնել 2 ճաշի գդալ մեղրը, 2 ձվի դեղնուցը (այնքան, որ ստացվի միատարր զանգված), խառնել ու մերսելով քսել մազարմատներին: Այս դիմակը մազերի վրա պետք է մնա առնվազն 1 ժամ: Այնուհետեւ մազերը պետք է լվանալ տաք ջրով: Յուղոտ մազերի համար շատ լավ է քերած խնձորով դիմակը. 2 ճաշի գդալ խնձորի քացախն ավելացնել քերիչով անցկացրած խնձորին ու ավելացնել 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Այս խառնուրդը պետք է քսել մազարմատներին ու կես ժամ հետո լվանալ գոլ ջրով:
Չոր մազերի համար կարելի է վերցնել 1-ական թեյի գդալ գլիցերին եւ քացախ, 1 ձու, 2 ճաշի գդալ գերչակի յուղ ու լավ խառնել: 40 րոպե գլխին պահելուց հետո դիմակը պետք է լվանալ շամպունով: