ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետության Քաշաթաղի շրջանում ինֆեկցիոն համաճարակի բռնկմանը: Ըստ մամլո հաղորդագրության` ստեղծված իրավիճակի եւ կանխարգելիչ միջոցառումների մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ համաճարակաբանության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Բ. Սահակյանն ընդգծել է, որ պետք է հնարավորինս կարճ ժամանակաընթացքում միջոցներ ձեռնարկել վարակման օջախը վերացնելու եւ հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա նաեւ տեղեկացրել է, որ այդ գործընթացը գտնվելու է իր անմիջական հսկողության տակ: