2001թ. Հիմնադրված Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին եւ հետազոտողներին հրավիրում է 2011թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչեւ 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ ինտերնետային պորտալի միջոցով` որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես ինտերնետային հետեւյալ լինքի միջոցով` ansef.heroku. com մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ը:
Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին մեր ինտերնետային կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը եւ մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:
Եթե Դուք նոր դիմորդ եք եւ նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ եւ առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետեւ կստանաք էլեկտրոնային նամակ` հաստատելու Ձեր նոր գրանցման հաշիվը, ապա հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:
ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք կապ հաստատել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` website@ansef. org: