Եթե դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր հետեւում են իրենց մարմնի կազմվածքին, ապա հավանաբար գիտեք, թե որքան բարձր է ալկոհոլի կալորիականությունը: Եթե ալկոհոլի մասին խոսենք դիետոլոգների հետ, կլսենք բազմաթիվ հակասական կարծիքներ: Նրանցից ոմանք կտրուկ դեմ են ալկոհոլի օգտագործմանը եւ գտնում են, որ այն անհամատեղելի է ցանկացած դիետայի հետ: Ոմանք էլ ավելի մեղմ են եւ նույնիսկ խորհուրդ են տալիս երբեմն օգտագործել քիչ քանակությամբ ալկոհոլ` սննդային սահմանափակումների հետեւանքով առաջացած սթրեսները հաղթահարելու համար: Օրինակ` գուրմանները, որոնց թվին կարելի է դասել ֆրանսիացիներին, գտնում են, որ թե՛ ընթրիքը, թե՛ ճաշը պետք է պարտադիր համեմված լինեն մեկ բաժակ չոր գինով: Նրանց կարծիքով՝ այսպիսի հավելումը դրականորեն է ազդում օրգանիզմի վրա: Եվ իսկապես, վերջինս դրական ազդեցություն է ունենում հատկապես թրոմբային երեւույթների վրա: Բացի այդ, չոր գինին բավական շատ վիտամիններ է պարունակում: Ահա ալկոհոլային խմիչքների կալորիականության աղյուսակը. լիկյորներ` 300-350կկալ, օղի, վիսկի, ռոմ, ջին` 250կկալ, 0,5լ գարեջուր` 200-250կկալ, բրենդի, կոնյակ` 175 կկալ, քաղցր վերմուտ` 170կկալ, կիսաքաղցր շամպայն` 120 կկալ, կիսաքաղցր գինի` 80-100կկալ, չոր շամպայն` 85կկալ, չոր կարմիր գինի` 65-85 կկալ, չոր սպիտակ գինի` 60-80կկալ: