Փրկում են եվրոն

21/05/2010

Երեկ Գերմանիայի խորհրդարանի Ստորին պալատը հավանություն է տվել եվրոյի գոտու կայունացմանն ուղղված փաթեթին. կողմ են քվեարկել 319, դեմ` 73 եւ ձեռնպահ` 195 խորհրդարանականներ: Ակնկալվում է, որ այսօր տվյալ հարցով դրական որոշում կկայացնի նաեւ խորհրդարանի Վերին պալատը: Եվրոյի գոտու կայունացման նպատակով 2 շաբաթ առաջ ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից համաձայնեցված 750 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթում Գերմանիայի մասնաբաժինը կազմում է 150 միլիարդ եվրո: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ «եթե եվրոն ձախողվի, ապա կձախողվի Եվրոպան»: