Լազերային էպիլյացիայի առավելությունները մի քանիսն են: Այն ապահովում է բարձր արդյունք, կատարվում է առանց ցավի, չի վնասում մաշկը, շատ ժամանակ չի պահանջում եւ, որ ամենակարեւորն է` պրոցեդուրայից հետո մազերը դեպի ներս չեն աճում: Իհարկե, մազահեռացման այս տարբերակն ունի նաեւ հակացուցումներ: Լազերային էպիլյացիան հակացուցված է մաշկային հիվանդություններ ունեցողներին, հատկապես` հիվանդության սրացման ժամանակ, շաքարային դիաբետով տառապողներին, երակների ծանր աստիճանի լայնացում ունեցողներին, սիրտ-անոթային համակարգի հիվանդներին: Մազահեռացման այս տարբերակի օգնությանը պետք չէ դիմել շատ մուգ մաշկ ունեցողներին եւ մինչեւ 2 շաբաթ առաջ արեւայրուք ընդունածներին: Բնականաբար, չի թույլատրվում նաեւ վարակիչ հիվանդությամբ տառապողներին ու հատկապես` հղիներին: