Զանգվածային լրատվամիջոցների ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ այն ինտերնետային պարբերականների եւ էլեկտրոնային ռեսուրսների աջակցման եւ զարգացման համար, որոնք ունեն տեղեկատվական-վերլուծական ուղղվածություն եւ առնչվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման թեմաներին:
Մրցույթին կարող են մասնակցել այն ինտերնետային պարբերականները կամ էլեկտրոնային ռեսուրսները, որոնք գոյություն ունեն երկու տարուց ավելի, հրապարակվում են առնվազն երկու լեզվով եւ թարմացվում են ոչ պակաս, քան շաբաթը երեք անգամ:
ԲՀԻՕՀ հայաստանյան մասնաճյուղից խնդրվող գումարը չպետք է գերազանցի $15.000-ը, իսկ ծրագրի տեւողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը:
Հայտի ձեւը, ծրագրի նկարագրությունը եւ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ԲՀԻՕՀ հայաստանյան մասնաճյուղի գրասենյակից հետեւյալ հասցեով` Թումանյան փողոց, 2-րդ փակուղի, տուն 7/1, Երեւան, Հայաստան: Հեռ//ֆաքս`(+374 10) 533862, 536758, էլ. փոստ` [email protected] եւ [email protected], ինչպես նաեւ www.osi.am կայքից: Հայտերը պետք է ներկայացվեն տպագիր 5 օրինակ եւ նաեւ էլ. տարբերակով վերը նշված հասցեով:
Ներկայացման վերջնաժամկետն է 2010թ. հունիսի 4-ը, ժամը 17:00-ն: