Բանջարեղենով թարմացնող դիմակն օգտակար է ցանկացած տիպի մաշկի համար: Կարելի է քերիչով անցկացրած բազուկը դնել դեմքին ու պարանոցին, պահել 20 րոպե եւ լվանալ գոլ ջրով:
Կարելի է նաեւ գազարի հյութը կամ քերուկը խառնել կրախմալին եւ քսել դեմքին: Այն շատ լավ մաքրում է յուղոտ մաշկը: Այն խորհուրդ է տրվում պահել 15 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով:
Սմբուկով դիմակը շատ օգտակար է հատկապես չոր մաշկի համար: Բարակ ձողիկներով կտրատված սմբուկը պետք է շարել դեմքին, իհարկե, ոչ աչքերի շուրջ: Հետո այն պետք է ծածկել անձեռոցիկով կամ թանզիֆի կտորով, իսկ 10 րոպե հետո անհրաժեշտ է դեմքը լվանալ կաթով կամ հանքային ջրով: