Ինքնախեղման է դիմել

04/05/2010

Ապրիլի 28-ին, ըստ նախնական տվյալների, Հայաստանի պաշտպանության նախարարության 60925 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խոսրով Շադյանը ինքնախեղման նպատակով իրեն հասցված վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Արտակարգ պատահարի մասին երեկ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի առթիվ նախարարության քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: «Որոշ լրատվամիջոցներ նշված դեպքը փորձում են կապել ՀՀ պաշտպանության նախարարի անվան հետ, ինչը կանխամտածված հերյուրանք է եւ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: