Ոստիկանները բռնություն են կիրառել

04/05/2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ճանապարհային ոստիկանության 4 աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ. հունիսի լույս 27-ի գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ա. Չուխաջյանը եւ Հ. Ջանանյանը, ծառայություն իրականացնելու ժամանակ Կենտրոն վարչական տարածքում` Պարոնյան 26 շենքի մոտ, հանդիպել են վերջինիս ծանոթ Ա. Հակոբյանին եւ նրա ընկեր Ա. Մուսայելյանին եւ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել: Այնուհետեւ ՃՈ տեսուչները ռադիոկապով օգնություն են կանչել եւ դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Կ. Վարդանյանի եւ Մ. Սարգսյանի հետ Ա. Մուսայելյանին եւ Ա. Հակոբյանին բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին ու Ոստիկանության հերթապահ մասում բռնություն կիրառել նրանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Քրգործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: